Առողջապահության լրատու 16-17.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ի՞նչ է քիմիաթերապիան
Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան
Վերջին տասնամյակներում, երբ հաճախ ենք լսում այնպիսի սարսափելի հիվանդության մասին, ինչպիսին քաղցկեղն է, հնչում է նաև բժշկական մի տերմին`«քիմիաթերապիա»: Ի՞նչ բուժգործողություն է դա և ո՞րն է դրա էությունն ու նշանակությունը:
Քիմիաթերապիան որոշակի դեղորայքային պատրաստուկների կիրառումն է չարորակ բջիջների, այսինքն, քաղցկեղային ուռուցքների բուժման համար: Այս բուժգործողության նշանակումից առաջ ամբողջ օրգանիզմը մանրամասն զննվում է, դրա կենսագործունեության, պահուստային հնարավորությունների գնահատականն է տրվում:
Եթե հայտնաբերվում են նաև ինչ-որ ուղեկցող հիվանդություններ կամ պացիենտն արդեն տարիքով է, ապա դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել քիմիաթերապիայից: Բուժող բժիշկն անպայման հաշվի կառնի պացիենտի օրգանիզմի արտահայտված բոլոր առանձնահատկությունները:
Պայմանավորված ուռուցքային հիվանդության փուլով, տեսակով, քիմիաթերապիայի բուժգործողությունը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով.
- ամբողջ ուռուցքի չարորակ բջիջների լիովին ոչնչացման համար:
- ախտորոշված ուռուցքի աճի կանգնեցման համար:
- ուռուցքի փոքրացման, այսինքն, այնպիսի պայմանների ստեղծման համար, որի շնորհիվ վիրահատական ճանապարհով հնարավոր կլինի հեռացնել այն:
- ուռուցքի բջիջների հուսալի ոչնչացման համար, որոնք ամեն դեպքում կարող են մնալ անցկացրած վիրահատությունից հետո:
Որպես կանոն, քիմիաթերապիան օգտագործում են ճառագայթային թերապիայի կամ վիրահատական միջամտության հետ միասին:
Որոշ պացիենտներին քիմիաթերապիան անցկացնում են վիրահատությունից առաջ, ուռուցքը փոքրացնելու նպատակով, իսկ մյուսներին վիրահատությունից հետո` չարորակ բջիջների լրիվ ոչնչացման համար: Լինում են այնպիսի դեպքեր, երբ քիմիաթերապիան մարդու կյանքը փրկելու միակ ճանապարհն է դառնում: Որոշ պատրաստուկներ կան, որոնց ազդեցությունն ուղղված է քաղցկեղային ուռուցքների ոչնչացմանը, աճի կանգին, նաև դրանց բաժանմանը: Դրանք ազդում են չարորակ բջիջների մեմբրանի վրա և ոչնչացնում ներքին կառուցվածքը:
Կան նաև որոշ պատրաստուկներ, որոնք բարձրացնում են ամբողջ օրգանիզմի պաշտպանական ուժերը, դրանով իսկ ստեղծելով այսպես կոչված, հակաուռուցքային իմունիտետ: Ներկայումս բժիշկները փորձում են ուռուցքի դեմ օգտագործել միանգամից մի քանի դեղպատրաստուկներ: Դա պոլիքիմիաթերապիան է: Արդեն ապացուցված է, որ ճիշտ ընտրված դեղպատրաստուկները շատ արդյունավետ են ազդում: Անհրաժեշտ պատրաստուկը կամ հաջողված համակցումն, իհարկե ընտրում է բժիշկ-ուռուցքաբանը, իսկ այդ դեպքում նա հաշվի է առնում չարորակ ուռուցքի տարածվածության աստիճանը, օրգանիզմի ընդհանուր վիճակը, ուշադրություն է դարձնում ուռուցքի տեսակին և չափին:
19.12.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Արմեն
26.12.2015
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Haykanush, բարև Ձեզ: Ձեր հարցն ամբողջական չէ, խնրում եմ ավելի մանրամասն գրեք, կփորձենք օգնել Ձեզ:
Haykanush
10.10.2015
Աննա
17.01.2015
Մեդ-Պրակտիկ
27.12.2013
ԱՐԹՈՒՐ
21.12.2013
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ